News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գանգի կառուցվածքի փոփոխություններն արտացոլում են չերոկի հնդկացիների բազմադարյա սթրեսը: Նման եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները՝ հետազոտելով կենդանի չերոկիների եւ տարբեր դարերում ապրած նրանց նախնիների գանգերի կառուցվածքը:

Մասնավորապես, գիտնականները պարզել են, որ 1783 թվականից հետո չերոկիների գանգի երկարությունը շարունակել է փոքրանալ: Ընդ որում, փոփոխությունները համընկնում էին չերոկիների ցեղասպանության, քաղաքացիական պատերազմի եւ ամերիկյան պատմության այլ ողբերգական իրադարձությունների հետ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Գիտնականները կարծում են,թ ե գանգի կառուցվածքի փոփոխություններն արտացոլում են այդ իրադարձությունները եւ հնդկացիների բազմադարյա սթրեսի ու տառապանքների ցուցիչներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ