News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած դեպքի սարսափելի կադրերը հայտնվել են ինտերնետում: Թմրանյութերի ազդեցության տակ գտնվող տղամարդը ընկած է ուղիղ ռեսերի վրա եւ չի ցանկանում բարձրանալ: Նրա ընկերը մի քանի պատահական անցորդների հետ փորձում է տղամարդուն հանել պլատֆորմի վրա, սակայն ապարդյուն: Նրա վրայով անցնում է գնացքը:

Տղամարդը, պարզվել է, կենդանի է մնացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշել են «էմոցիոնալ անհավասարակշռություն»:

Հոլովակը նկարվել էր դեռ դեկտեմբերին, սակայն օպերատորը հեռացրել էր այն, երբ նրան քննադատել էին նման իրավիճակում անգործության մատնվելու համար: Թե ինչպես է հոլովակը հայտնվել ինտերնետում, հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ