News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Սիրիայում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների դեմ հարձակումները:

Բանաձեւում նշվում է. «վարչակազմի զորքերի եւ ապստամբների գրոհայինների, այդ թվում՝ Ալ-Քաիդայի հետ կապված տարրերի միջեւ բախումների հետեւանքով 2014թ. մարտին հանգեցրել են սիրիա-թուրքական սահմանին գտնվող հայկական Քեսաբ քաղաքի բնակչության մեծ մասի տարհանմանը: Սակայն, կան հակասական հաղորդագրություններ այդ իրադարձությունների զոհերի թվի վերաբերյալ»:

Եվրախորհրդարանը դատապարտել է կրոնական եւ ազգային որոշակի փոքրամասնությունների, այդ թվում՝ քրիստոնյաների, հայերի եւ քրդերի դեմ հարձակումները: «Եվրախորհրդարանը դատապարտում է հայկական Քեսաբ քաղաքի դեմ հարձակումը, աջակցում է բոլոր ջանքերին՝ ուղղված կրոնական հողի վրա բռնությունների դադարեցմանը»,- ասվում է փաստաթղթում:

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել պաշտպանել Սիրիայի խոցելի համայնքներին՝ մարդասիրական գործողությունների համար մատչումը բացելու եւ որոշ բնակավայրերի շրջափակումը դադարեցնելու միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ