News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը այլընտրանք չունի, քան խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, եթե Ժնեւում ձեռքբերված պայմանավորվածությունները չիրականացվեն: Այդ մասին բանակցություններրից հետո կայացած ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Քերրին նաեւ նշել է, թե ԱՄՆ-ը հետեւելու է՝ ինչպես է այդ համաձայնագիրը կատարում Ուկրաինան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

«Այսօր ԱԳ նախարար Դեշչիցան հավաստիացրել է մեզ բոլորիս, որ իրենք սահմանադրական բարեփոխումների թափանցիկ գործընթաց կիրականացնեն»,- ասել է Քերրին:

Քերրին եւ Եվրամիության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ասել են, թե սպասում են հռչակագրում ամրագրված բոլոր միջոցների անհապաղ կատարմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ