News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինան հույս ունի, որ Ռուսաստանն անհապաղ կիրականացնի հայտարարության պայմանները, որոնք ստորագրել է Ժնեւում ապրիլի 17-ին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Մենք դիմում ենք Ռուսաստանին: Նա պետք է անհապաղ իրականացնի այն, ինչ ստորագրել է ՌԴ արտգործնախարարը, եւ Ուկրաինային հանգիստ թողնի»,- ասել է նա, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Մասնավորապես յացենյուկը սպասում է, որ Ռուսաստանը «հետ կկանչի իր հետախուզական-դիվերսիոն խմբերին, կդադարի հովանավորել այսպես կոչված ցուցարարներին, որոնց ձեռքերին ինքնաձիգեր են… կդադարի աջակցել ահաբեկիչներին ու անջատողականներին»:

Ուկրաինացի վարչապետը հայտարարել է, որ իրենց ինքնուրույն երկրում կարգուկանոն կհաստատեն, եթե Ռուսաստանը մշտապես չաջակցի ահաբեկիչներին: «Ցանցեր ստեղծի, ֆինանսավորի դրանք ու ապակայունացնի Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- հավելել է նա:

Յացենյուկի խոսքով՝ Ժնեւում կնքած փաստաթղթի իրականացման ընթացքը վերահսկելու են ԵԱՀԿ ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ