News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի հայտարարել է, որ Ժնեւում ձեռք բերված դիվանագիտական համաձայնությունն Ուկրաինայի վերաբերյալ «հեռանկար է բացում ճգնաժամի մեղմացման համար», սակայն նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է «հավելյալ միջոցներ» կիրառել, եթե Ռուսաստանը չկատարի գործարքի իր մասը, հաղորդում է «Ֆոքս» հեռուստաալիքը:

Օբաման նշել է, որ ձեռք բերված համաձայնությունը «հույսի աղբյուր է» եւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը «հետեւողական կլինի» ձեռք բերված համաձայնություններում: «Չեմ կարծում, որ, հաշվի առնելով անցյալի փորձը, մենք կարող ենք հույս դնել դրա վրա(Ռուսաստանի հետեւողական դիրքորոշում)»,- դրա հետ մեկտեղ հավելել է Բարաք Օբաման:Նախագահ Օբաման նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը առաջվա պես պատրաստ է արձագանքել «ռուսկան կողմի միջամտության փորձերին» Արեւելյան եւ Հարավային Ուկրաինայի գործերին: Ընդ որում Բարաք Օբաման կրկնել է իր դիրքորոշումը՝ հերքելով ամերիկացի զինվորականների մասնակցության հնարավորությունն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Նրա խոսքով՝ այդ տարբերակը նույնպես դիտարկվում է, հաղորդում է «The Associated Press»-ը:

Օբաման հավելել է, որ այն ամենն, ինչ տեղի է ունենում Արեւելյան Եվրոպայում չի կարող ռազմական որեւէ լուծում ստանալ:ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ստեղծի մթնոլորտ ստեղծի, որի պայմաններում Ուկրաինայում շենքեր գրավող անջատողական ուժերը զինաթափվեն ու բանակցություններ սկսեն Ուկրաինայի ժամանակավոր կառավարության հետ:

Օբաման հիշեցրել է, որ հազարավոր ռուսական զորքեր Ուկրաինայի սահմանի երկայնքով ըստ էության «ահաբեկման նշան է»:Ժնեւում ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի ու ԵՄ ներկայացուցիչների քառակողմ բանակցությունների ընթացքում ձեռք էր բերվել համաձայնոթյուն Ռուսաստանի դեմ հավելյալ որեւէ պատժամիջոց կիրառել, հասնել ռուսամետ անջատողականների եւ ապօրինի զինված խմբերի զինաթափման, ինչպես նաեւ վերադարձնել նրանց կողմից գրավված կառավարական շինությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ