News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներն Ուկրաինային «ոչ մահացու բնույթի» ռազմական օգնություն կցուցաբերի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի օգնությունը ներառում է Ուկրաիայի զինված ուժերի համար դեղամիջոցներ, սաղավարտբեր, ներքնակնեւր եւ ջրի մաքրման սարքավորումներ, ինչպես նաեւ ուկրաինացի սահմանապահների համար վրաններ, էլեկտարական մարտկոցներ եւ վառելանյութ մղելու պոմպեր:

«Ռուսաստանի ագրեսիան ավելացրեց մեր վճռականությունն ամրապնդել ՆԱՏՕ-ի դաշինքը,- հավելել է Հեյգելը:- Մենք գնահատում ենք նաեւ հավելյալ միջոցառումները Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում մեր դաշնակիցների հզորացման համար: Այդ միջոցառումներն ուղղված չեն նրան, որպեսզի հրահրեն Ռուսաստանին կամ սպառնան նրան, այլ պետք է ցույց տան ՆԱՏՕ-ի անխախտ նվիրվածությունը հավաքական պաշտպանությանը»:Պենտագոնի ղեկավարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը դաշինքի ցանկացած անդամի վրա հարձակումը դիտարկում է որպես հարձակում ողջ դաշինքի վրա: «Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի համար ճգնաժամային այս իրավիճակում միանգամայն հակված են կատարել իրենց պարտավորությունները, որոնք նախատեսված են 5-րդ հոդվածով»,- հավելել է Չաք Հեյգելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ