News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկացին, որն իր հասուն կյանքի մեծ մասը բանտում է անցկացրել, ապրիլի 17-ին հերթական  պատժաչափն է ստացել, որին ձգտում էր միտումնավոր:

Բանտից դուրս գալուց հետո 74-ամյա Ուոլթեր Ունբեհաունը տառապում էր ձանձրույթից եւ մենակությունից: Նա որոշել էր բանտ վերադառնալ, որը, իր խոսքով, հարազատ տունն է դարձել: Նա բանկ էր ներխուժել, գանձապահին վախեցրել ատրճանակով, եւ գնացել մոտակա հյուրանոց` սպասելով ոստիկանության ժամանելուն:

Դատարանում նա հաստատել էր, որ կարոտել է բանտը եւ ցանկանում է այնտեղ վերադառնալ: Դատավորը բավարարել է նրա ցանկությունը եւ դատապարտել 3,5 տարվա ազատազրկման:

Մեկնաբանելով դատարանի որոշումը` դատախազն ասել է, որ դատավորը երկընտրանքի առաջ է կանգնած եղել. մի կողմից, մեղադրյալն ստացել էր այն, ինչի ձգտում էր, այսինքն` բանտարկությունը նրա համար ոչ թե պատիժ էր, այլ պարգեւատրում:  Մյուս կողմից էլ`դատավորն այլ կերպ չէր կարող վարվել, քանի որ Ունբեհաունը կարող էր դիմել ավելի ծանր հանցագործության, դատախազի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ