News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախկին նախագահի եւ առաջին տիկնոջ միակ դուստր Չելսի Քլինթոնը ապրիլի 17-ին հայտարարել է, որ  հղի է:
Նյու Յորքի Clinton Foundation կազմակերպության միջոցառման ժամանակ Բիլ եւ Հիլարի Քլինթոնների 34-ամյա դուստրը հայտարարել է, որ ինքն ու իր ամուսին բանկիր Մարկ Մեզվինսկին շատ ուրախ են` արդեն այս տարի ծնողներ դառնալու կապակցությամբ:  Ընդ որում` Հիլարի Քլինթոնը դստեր հետ բեմում  է եղել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով  Reuters-ը:
«Ես կցանկանայի, որ իմ կինը երջանիկ լիներ, սակայն նա երջանիկ չի լինի, քանի դեռ տատիկ չի դարձել: Նա դա ավելի շատ է ուզում, քան նախագահ դառնալը», — Դավոսում լրագրողներին ասել է նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ չի բացառում 2016 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ