News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին Հարավային Կորեայում ավարտվել են ԱՄՆ-ի հետ համատեղ երկու ամիս տեւած ամենամյա  Foal Eagle զորավարժությունները: Դրանց մասնակցել է 200 հազար հարավկորեացի եւ 7,5 հազար ամերիկացի զինծառայող: 
Փետրվարի 24-ից մինչեւ մարտի 6-ը Կորեայի Հանրապետություն տեղի են ունեցել նաեւ ԱՄՆ-ի հետ համատեղ Key Resolve զորավարժությունները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Ռենհապը»:

Նշենք, որ ԿԺԴՀ-ում Foal Eagle զորավարժությունների ընթացքում բազմիցս հրթռիների մեկնարկներ են  տեղի ունեցել` որպես ուժի դրսեւորում: 

Այժմ Հարավում տեղի են ունենում երկու երկրների ՌՕՈՒ-ի Max Thunder երկկողմ զորավարժոթյունները, որոնց մասնակցում է  100 ռազմական օդանավ եւ 1,4 հազար ռազմական օդաչու: ԱՄՆ-ի հետ համատեղ այս զորավարժությունները կավարտվեն հաջորդ շաբաթ:

Պաշտոնական Փհենյանը  ավանդաբար դատապարտել է Սեուլի եւ Վաշինգտոնի համատեղ զորավարժությունները` դրանք անվանելով Հյուսիսի դեմ «միջուկային պատերազմի» նախապատրաստություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ