News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում ճգնաժամի կապակցությամբ ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության առաքելությունն ուժեղացնելու շրջանակում Կանադայի իշխանությունները Լեհաստան կուղարկեն CF-18 վեց կործանիչ, հայտնում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով   Global News-ը:

Ըստ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի` կանդական կործանիչները հերթապահելու են Արեւելյան Եվրոպայի օդային տարածքում:

Հաղորդվում է նաեւ, որ Արեւելյան Եվրոպայի երկրների օդային տարածքում հերթապահելու են նաեւ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Լեհաստանի եւ Պորտուգալիայի օդանավերը:

Ըստ Հարփերի` Կանադան Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակ կուղարկի նաեւ 20 սպա` իր ներկայությունն ամրապնդելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ