News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորեական Sewol նավի ուղեւորներին որոնող փրկարարները պաշտոնապես հաստատել են, որ առնվազն 28 մարդ է զոհվել։

Զոհերի թիվը շարունակում է աճել, անհետ կորած է համարվում  268 ուղեւոր, որոնց ողջ գտնելու հավանականությունը ժամ առ ժամ փոքրանում է։

Sewol-ը, որում կար 475 ուղեւոր, այդ թվում՝ ավելի քան 300 դպրոցական, խորտակվել էր Հարավային Կորեայի ափից 100 կմ այն կողմ։ Ողբերգության վայրից հաջողվել էր  179 մարդու փրկել։
Նավապետ Լի չժուն Սոկը կարող է դատապարտվել հինգ տարվա ազատազրկման եւ դրամական տոգանքի։

The Chosun Ilbo թերթը գրում է, որ 69-ամյա նավապետը եւ անձնակազմի անդամները առաջիններից մեկն են լքել նավը։
Փրկարարական աշխատանքները վերսկսվել են ուրբաթ առավոտյան։ Վերջին տվյալով՝ ողբերգության զոհերի թիվն աճել է 25 մարդու, 271 մարդ անհետ կորած է։ Փրկվել է 179 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ