News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ալժիրի գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքի կողմնակիցները հայտարարել են ապրիլի 17-ին կայացած նախագահական ընտրութուններում նրա հաղթանակի մասին: Քվեարկության պաշտոնական արդյունքները սպասվում են ուրբաթ` ավելի ուշ: 
77-ամյա նախագահի գլխավոր մրցակից, անկախ թեկնածու Ալի Բենֆլիսը շտապել է հերքել քվեարկության արդյունքները: Նա պնդում է խախտումների մասին, սակայն ապացույցներ չի ներկայացնում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընտրություններում հաղթանակը Բութեֆլիքին ապահովում է չորրորդ անգամն անընդմեջ եւս հինգ տարվա նախագահական ժամկետ: Բութեֆլիքն արաբական աշխարհի եւ Աֆրիկայի ամենափորձառու քաղաքական գործիչներից է: Իր կարիերան նա սկսել է դեռ 1960-ականներից: 26 տարեկանում դարձել է Ալժիրի արտգործնախարար, այդ պաշտոնում մնացել է 15 տարի: 1999թ. նա դարձել էր հանրապետության նախագահ: 

Դիտորդները նշում են, որ ընդհանուր առմամբ ընտրությունները խաղաղ են անցել: Մասնակցության հայտը կազմել է 55%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ