News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է քննարկել իշխանության ապակենտրոնացման մասին սահմանադրական փոփոխությունները։

Համապատասխան որոշումն ընդունվել է  կառավարության արտահերթ նիստում` ապրիլի 17-ի երեկոյան:

Այս փաստաթղթով հանձնարարվում է կազմակերպել եւ մինչեւ 2014թ. հոկտեմբերի 1-ն ապահովել Սահմանադրության համապատասխան փոփոխությունների քննարկումը` ներգրավելով տեղի ինքնակառավարման մարմիններին, նրանց կազմակերպություններին, հասարակությանը, գիտական եւ գործարար շրջանակները: 

Քննարկումն անցկացնելու համակարգումը հանձնարարվել է Տարածաշրջանային զարգացման, շինարարության, բնակարանային եւ կոմունալ տնտեսությունների  նախարարությանը , հայտնում է Ukrinform-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ