News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետի երկու տեղակալների գեներալ լեյտենանտի կոչում են շնորհել:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով, որոշում է կայացրել ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Խաչիկի Երանոսյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Նախագահի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Հրաչի Պողոսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ