News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում փախստականների համար կառուցված տուն է փլվել:

Ինչպես haqqin.az-ն է տեղեկացնում, ողբերգությունը տեղի է ունեցել Գեյգելյան շրջանում:

Քարե շինության փլատակների տակ են մնացել երկու տղամարդ, որոնցից մեկը` Այազ Նուրիեւը, մահացել է: Երկրորդին ծանր վիճակում շրջանային հիվանդանոց են տեղափոխել:

Նախնական գնահատմամբ, միջադեպի պատճառ է հանդիսացել շինարարության կանոնների խախտումը: Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

Տեղի ունեցած ողբերգությունը ցույց է տալիս, թե իրականում ինչպես են ադրբեջանի իշխանությունները փախստականների խնդրին վերաբերվում: Չափազանցված «մեկ միլիոն փախստականների» թեման շահարկելով, նրանք մինչ այժմ էլ նավթային դոլարներից գոնե մի չնչին մաս անգամ չեն ծախսել` խնդրին լուծում տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ