News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհուրդը համացանցից օգտվողների համար մարդու իրավունքների ուղեցույց է հրապարակել, որտեղ խոսվում է համացանցում մարդու իրավունքների եւ դրանց խախտելու դեպքում հնարավոր գործողությունների մասին: Ըստ հեղինակների` փաստաթղթի ստեղծումը  «պայմանավորված է մարդկանց` իրենց իրավունքներն իրացնելու հնարավորության  անհրաժեշտությամբ»:

Հաճախ օգտվողների իրավունքների տակ ներկայացնում են իրավական պայմանների երկար ցանկ, որը հազվադեպ են կարդում եւ էլ ավելի հազվադեպ` ամբողջությամբ հասկանում»: Այդ պատճառով ուղեցույցում հիմնական ուշադրությունը դարձվել է այնպիսի հարցերի,  ինչպիսիք են «համացանցի հասանելիությունը եւ  խտրականությունը, խոսքի եւ տեղեկատվության ազատություն, հավաքների եւ հանրահավաքների ազատություն, հասարակության կյանքին մասնակցելու իրավունք, անձնական կյանքի եւ անձնական տվյալների պաշտպանություն, կրթություն եւ ուսուցում, երեխաների եւ երիտասարդության պաշտպանություն, մարդու իրավունքների խախտման դեպքում ազդեցիկ պաշտպանության միջոցների իրավունք», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԵԽ-ի նախարարների հանձնաժողովի կողմից հավանություն ստացած փաստաթուղթը  «հիմնված է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ ազատությունների վրա»:

Փաստաթուղթը ստեղծելիս ԵԽ-ն բազմակողմանի խորհրդակցություններ է անցկացրել կառավարությունների, մասնավոր ընկերությունների, մասնավորապես` հեռահաղորդակցման ընկերությունների, իրավապաշտպանների, տեխնիկական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ