News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աֆրիկայի արեւմուտքում Էբոլա հեմոռագիկ տենդի համաճարակի բռնկման արդյունքում 137 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Համաճարակը Գվինեայի անտառներում է սկսվել, ապա տարածվել է մինչեւ երկրի մայրաքաղաք, այնտեղից էլ` հարեւան Լիբերիայի սահմանները հատել: Միան այս երկրում Էբոլայով հիվանդության 26 դեպք է գրանցվել, որից 13-ը` մահվան ելքով: Վարակման մի քանի դեպք էլ Մալիում է արձանագրվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ, հիվանդության հաստատված կամ հնարավոր 220 դեպք է արձանագրվել, որից գրեթե 200-ը` Գվինեայում: ԱՀՄ-ն Արեւմտյան Աֆրիկայում տարածվող համաճարակը «Էբոլա տենդի ամենաբարդ բռնկումներից մեկն» է համարում, որի դեմ պատվաստանյութ գոյություն չունի:

Էբոլա վարակը ծանր հեմոռագիկ տենդ  է առաջացնում` 90 տոկոս մահացության ելքով: Հիվանդությունը զուգակցվում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում եւ որովայնի հատվածում, ինչպես նաեւ թոքերի ցավերով եւ ուժեղ հազով: Տենդի բուժման արդյունավետ միջոցներ կամ պատվաստանյութեր չկան:

Առաջին անգամ Էբոլան իր մասին տեղեկացնել է տվել 1976թ.` հիվանդության միանգամից երկու բռնկմամբ` Սուդանում եւ Կոնգո Ժողովրդավարական Հանրապետությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ