News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտադիր է հաջորդ շաբաթ կայանալիք բանակցությունների ընթացքում ռուսական գազի սակագնի զեղչերի հասնել, հայտարարել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Թուրքիան մտադիր է Ռուսաստանին առաջարկել  «Հարավային հոսք» գազատարը ոչ թե Սեւ ծովի հատակով անցկացնելու տարբերակ, այլ` ցամաքով:  Նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայում ճգնաժամը «ոչ մի կերպ չի ազդի Թուքիայի եւ Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների վրա, քանի որ Անկարան եւ Մոսկվան ռազմավարական գործընկերներ են», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նույն  դիրքորշումն է հայտնել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` խոսելով էներգետիկայի ոլորտում Մոսկվայի եւ Անկարայի համագործակցության մասին:  «Էներգետիկայի բնագավառում Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն բնական գազի մատակարարումներով, դրանք զարգանում են նաեւ միջուկային էներգետիկայի ոլորտում: Մենք զգալի ջանքեր ենք գործադրում, որպեսզի Ուկրաինայի հետ կապված այս բոլոր իրադարձությունները բացասական ազդեցություն չունենան Ռուսաստանի հետ մեր համագործակցութան վրա: Եվ մենք բացասական գործընթացներ չենք ակնկալում այս ոլորտում»:

63 միլիարդ խմ հզորությամբ «Հարավային հոսք» գազատարը անցնելու է Սեւ ծովի ավազանով դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ` շրջանցելով Ուկրաինան: 2015թ. վերջին «Հարավային հոսքով» մատակարարվելու է առաջին գազը:  Գազատարը նախագծային հզորությունը կապահովի 2018թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ