News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը մի 19-ամյա ամերիկացու է ձերբակալել, որ, ըստ ամենայնի, «փոքր կարիքները» ԱՄՆ Պորտլենդ քաղաքի ջրամբարում է հոգացել, հաղորդում է  Washington Post-ը:

Քաղաքի իշխանությունները, տեղեկանալով միջադեպի մասին, որոշել են շուրջ 145 հազար խմ տարողությամբ ջրամբարը դատարկել: Խուլիգանական արարքն արձանագրել են շուրջօրյա հսկում իրականացնող տեսախցիկները: Մինչ ջրամբարը դատարկելու մասին, որոշում կայացնելը, այն փակվել է եւ նմուշարկվել` լաբորատոր հետազոտության համար: Եվ չնայած այն բանի, որ ջրում վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել, համապատասխան որոշումը չի ուշացել:

Միեւնույն ժամանակ Պորտլենդի ջրամատակարարման բյուրոյի ղեկավար Դեվիդ Շաֆֆը հայտարարել է, որ ջրամբարներում հաճախ կենդանիների դիակներ են հայտնաբերվում, ինչը պատճառ չի հանդիսանում դրանց դատարկման համար:

Տեղեկացվում է, որ 2011թ. քաղաքը նույն պատճառով 30 հազար խմ ջուր է դատարել:

Պորտլենդի ջրամատակարարման համակարգն աշխատում է շուրջ 935 հազար մարդու համար: Քաղաքում հինգ բաց ջրամբարներ են գործում, որոնց աշխատանքը նախատեսվում է մինչեւ 2020թ. ամբողջությամբ դադարեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ