News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի խանութները պետք է ենթարկվեն ապրանքի վերադարձման եւ փոխանակման վերաբերյալ պահանջներին: Այս մասին ապրիլի 18-ին լրագրողներին հայտնել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքերով, հայկական խանութներում լայն տարածում գտած «Վաճառված ապրանքը հետ չի վերադարձվում եւ չի փոխանակվում» բնույթի գրառումները հակասում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի դրույթներին: Նույնիսկ եթե ապրանքը անորակ չէ (էլ չենք խոսում անորակի մասին), սպառողը մի շարք դեպքերում իրավունք ունի վերադարձնել այն կամ փոխանակել:

Վերադարձման իրավունքը տարածվում է ոչ մթերային ապրանքների վրա` պայմանով, որ առկա է դրամարկղային կտրոնը, իսկ փաթեթավորումը վնասված չէ: Սպառողն իրավունք ունի ապրանքի փոխանակման մասին խնդրել, եթե այն չի կարող, շնորհիվ ձեւի, չափերի կամ այլ հատկանիշների, ըստ նշանակության օգտագործվել:

Ապրանքը կարելի է փոխանակել 14 օրերի ընթացքում` չհաշված վաճառքի օրը, եթե վաճառողն այդ նպատակով ավելի երկար ժամկետ չի նախատեսում:

Եթե վաճառողի մոտ փոխանակման համար առկա չեն ըստ որակի համարժեք ապրանքներ, սպառողը կարող է վճարված գումարի վերադարձ պահանջել, կամ սպասել` մինչեւ անհրաժեշտ ապրանքը հայտնվի խանութում, ընդ որում` վաճառողը պարտավոր է այդ մասին տեղյակ պահել նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ