News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆինները սուրճի բաժակ են ստեղծել, որի միջոցով հնարավոր է ինտերնետ մտնել: Paulig սրճային ընկերության աշխատակիցներից մեկը, որ մասնակցել է ինքնատիպ բաժակի նախագծման աշխատանքներին, տեղեկություններ է հայտնել նորարարության վերաբերյալ:

Նրա խոսքերով, նորահայտ սարքում ինքնատիպ տեխնոլոգիա է օգտագործվել: Բաժակի վրա դիսփլեյ եւ Bluetooth մոդուլ կա տեղակայված. վերջինիս շնորհիվ այն կարող է սմարթֆոնի հետ կապվել: Էկրանն աշխատում է ջերմացումից ստացված էներգիայի հաշվին` այսինքն, երբ բաժակի մեջ տաք խմիչք է լցվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Bluetooth-ի շնորհիվ բաժակի էկրանին կարելի է ցանկացած պատկեր տեղակայել` սեփական լուսանկարները, հաղորդագրություններ` ընկերներից, տարբեր գրառումներ, ինչպես նաեւ ինտերնետից բեռնված նկարներ եւ զավեշտալի պատկերներ: Բացի այդ, սմարթֆոնի հետ միանալուց հետո դիսփլեյին կարելի է սուրճի ջերմաստիճանը տեսնել եւ այդպիսով գնահատել` հարմար է արդյոք ըմպելու համար:

Նախագծողների կարծիքով, սուրճն ինքնին շփման տրամադրող խմիչք է հանդիսանում: Հայտնագործությունը կարող է հատկապես հետաքրքիր թվալ հենց իրենց` ֆիններին, որոնք սուրճի սպառման ծավալով աշխարհում առաջին տեղն են գրավում` մեկ մարդու հաշվով տարեկան 12 կգ:

Բաժակը վաճառքի կհանվի 2015թ. սկզբներին: Ներկայումս նորարարությունը հանրային թեստավորման են պատրաստում, որին կարելի կլինի օնլայն ռեժիմով հետեւել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ