News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը եւ այն հետ է վերադաձնելու: Այս մասին, ՈւՆԻԱՆ գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Մեզնից մեր սեփականությունն են գողացել: Վլադիմիր Վլադիմիրովիչ, դա մեր Ղրիմն է, մեր Յալթան, մեր ծովն ու մեր տարածքը»,-ասել է կառավարության ղեկավարը:

Յացենյուկը հայտնել է, որ Ուկրաինան, միջազգային հանրության հետ համատեղ, «քայլ առ քայլ քաղաքականորեն ու դիվանագիտորեն հետ է վերադարձնելու Ղրիմը, ինչպես դա Միացյալ Ազգերի Կազմակերպությունում ենք արել»:

«Միայն մեկ երկիր է արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը` դա Ռուսաստանն էր»,-ասել է վարչապետը: Նա նաեւ ընդգծել է, որ «վաղն առավոտյան իսկ դժվար է Ղրիմի հարցը լուծել», բայց պետք է համոզված լինել, որ դեռ «մեր կենդանության օրոք, դեռ ժամանակակից Ուկրաինայի պատմությունը կգրի այն մասին, որ նրանք, ովքեր գրավել էին Ղրիմը, ներողություն են խնդրում ուկրաինացի ժողովրդից, եւ որ Ղրիմը եղել է, կա ու միշտ ուկրաինական կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ