News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը իսպանական Լանսարոտե կղզում անցկացրած ընտանեկան հանգստի ժամանակ, անտեսելով տեղացիների զգուշացումները, շարունակել է լողալ, որի արդյունքում նրան մեդուզա է կծել:

Ինչպես Daily Mirror պարբերականն է հաղորդում, հանգստացողները տեսել են, թե ինչպես է բրիտանական կառավարության ղեկավարը գոռալով եւ ձեռքը տրորելով դուրս թռչում ջրից:

Մինչ այդ տեղաբնակները զգուշացրել էին նրան, որ օվկիանոսում բազմաթիվ մեդուզաներ կան: Վարչապետը երեխաներին խնդրել է դուրս գալ ջրից, սակայն ինքը շարունակել է լողալ:

Թերթի աղբյուրներից ստացված տեղեկություններով, Կեմերոնին բժշկական օգնություն տրամադրելու կարիք չի եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ