News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաջորդ` 2015թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր, կրկնակի մեծ ցուցադրությամբ հանդես կգա: Այս մասին ապրիլի 18-ին կայացած ամենամյա հաշվետու մամուլի ասուլիսին հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքերով, թանգարան-ինստիտուտի տարածքը մեծացվել է 2,5 անգամ, իրականացվել են նոր նախագծային լուծումներ, եւ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ: Հայկ Դեմոյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին ավարտվելու են թանգարան-ինստիտուտի շինարարական աշխատանքները, իսկ մարտի վերջին նախատեսվում է ավարտել ցուցադրության հետ կապված աշխատանքները, որպեսզի ապրիլին արդեն թանգարանի հանդիսավոր բացումն իրականացվի:

«Թանգարան-ինստիտուտը միջազգային կարեւորության հաստատության է վերածվում: Համաձայնագիր է կնքվել Կանադայի մարդու իրավունքների թանգարանի հետ, որի շնորհիվ համագործակցության մեջ ենք մտնելու մեր կանադացի գործընկերների հետ եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկություններ ենք տրամադրելու նրանց: Նախորդ տարի մեկ այլ համաձայնագիր ենք կնքել ռուսական «Հոլոքոստ» հիմնադրամի հետ, որի միջոցով մեր թանգարանի ցուցադրությունները կիրականացվեն Ռուսաստանի ողջ տարածքում»,- պատմել է Դեմոյանը, հավելելով, որ ընթացիկ տարվա աշնանը նախատեսվում է նաեւ պայմանագիր կնքել Փարիզի հիմնադրամի հետ:

Մյուս տարի, Հայկ Դեմոյանի համոզմամբ, մոտ 20 ժամանակավոր ցուցադրություններ կլինեն, որոնց  ընթացքում գերազանցապես նոր նյութեր կներկայացվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ