News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը երկրի քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մահվան պատճառ դարձած ահաբեկչական գործողություն) հետաքննություն է վարում երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը հայտնել է գերատեսչության մամուլի ծատայության ղեկավարի պաշտոնակատար Վասիլի Զորյան:

«Մասնավորապես, պարզվել է, որ Վիկտոր Յանուկովիչը, Ալեքսանդր Յակիմենկոն (Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար) եւ Վիտալի Զախարչենկոն (ՆԳ նախկին նախարար) նախնական համաձայնությամբ ահաբեկչական կազմակերպություն են ստեղծել, որի գործունեության արդյունքում 2014թ. փետրվարի 20-ին Կիեւի Ինստիտուտսկի փողոցում մարդկանց մահվան զանգվածային դեպքեր են գրանցվել: Հայտնի է նաեւ, որ կազմակերպությանը անդամակցել են նաեւ երկու գերատեսչությունների ԶՈւ ծառայողներ»,-տեղեկացրել է Զորյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ