News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկու ստամբուլցիներ՝ Թոլգա Ինջին եւ Ահմեդ Բալյեմեզը պաշտոնապես հիմնել են Թուրքիայում առաջին «Աթեիստների միությունը»՝ համախոհների իրավունքների համար պայքարելու նպատակով: Տեղի մամուլը հայտնում է, որ համահիմնադիրները ծանոթացել էին համացանցով՝ երկրում աթեիստների թեման քննարկելիս:

Ըստ Ինջիի` վերջին ժամանակներս Թուրքիայում աթեիստ լինելը հանցագործություն է: «Ես աթեիստ եմ»  արտահատությունը սկսել է ընկալվել որպես կրոնական զգացմունքներին հասցված վիրավորանք: Վարչապետի` «աթեիստները ահաբեկիչներ են» ոճի  արտահայտությունները սովորական են դարձել հասաակության համար: Սակայն այժմ ոչ մի աթեիստ իրեն միայնակ չի զգա ոչ դատարանում, ոչ փողոցներում»,- ասել է նա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կազմակերպությունում ուշադրություն են դարձնում որոշ դատավարությունների, որոնք հարուցվել են հայտնի հասարակական գործիչների դեմ` կրոնի նկատմամբ իրենց ունեցած դիրքորոշման պատճառով:  Ինջին օրինակ է բերում  դաշնակահար Ֆազիլ Սայի դեմ գործը: Նա 10 ամսվա ազատազրկման էր դատապարտվել, դատարանը նրան մեղավոր էր ճանաչել  «կրոնական արժեքները ծաղրելու» եւ սրբապղծության մեջ: Երաժիշտը  Twitter-ում քննադատաբար էր հանդես եկել իսլամի հասցեին: 

Բալյեմեզը նշել է, որ նախկինում էլ էր փորձ արվել միավորել Թուրքիայի աթեիստներին, սակայն` ապարդյուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ