News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Յուտա նահանգի բնակչուհի Մեգան Հանթսմենը, որը կիրակի ձերբակալվել էր սեփական վեց երեխաների սպանելու կասկածանքով, խոստովանել է հանցանքը, հայտնում է AP-ը: 

Ըստ ոստիկանության` Հանթսմենը հայտարարել է, որ 1996-2006թթ. ընթացքում յոթ երեխա է ունեցել, որոնցից մեկը մահացած էր ծնվել: Նա խոստովանել է, որ մյուսներին սպանել է ծնվելուց անմիջապես հետո, նշվում է ոստիկանության հայղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հանթսմենին ձերբակալել են, երբ ոստիկանություն է դիմել նրա նախկին ամուսին Դարեն Ուեսթը, որը վերջերս էր դուրս եկել բանտից, որտեղ գտնվում էր  թմրանյութեր պահելու համար: Ուեսթը վերադարձել էր Փլեզանթ Գրուվ քաղաքի իր տուն, որտեղ մինչ այդ բնակվում էր  նախկին կինը: Ավտոտնակը մաքրելիս նա երեխայի դիակ էր հայտնաբերել, ինչի մասին անմիջապես տեղեկացրել էր ոստիկանությանը: Ոստիկանները կարծում են, որ Ուեսթը չի իմացել սպանությունների մասին:

Կնոջը պաշտոնական մեղադրանքներ դեռ չեն ներկայացրել: Նա կալանավորվել է եւ գտնվում է Յուտա նահանգի բանտում: Ոստիկանությունը փորձում է պարզել Հանթսմենի արարքի դրդապատճառները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ