News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչման փորձերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ընդամենը գործիքի վերածել է:  Այս մասին ապրիլի 18-ին ամենամյա հաշվետու մամուլի ասուլիսում  հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի  քարտուղար Հայկ Դեմոյանը:

Ըստ նրա` նման փորձեր անցյալում բազմիցս են արվել: Դեմոյանն ընդգծել է, որ դրանց նպատակն է միայն մեր խնդիրը որպես միջոց օգտագործել` կարճաժամկետ կամ երկարաժամկետ խնդիրները լուծելու նպատակով: «Արդյոք դա մեզ պետք է: Արժե՞ ուրախանալ, որ մեր ողբերգությունը մեծ քաղաքականությունում մանրադրամի է վերածվել: Կարծում եմ` ոչ», - նշել է Հայկ Դեմոյանը: Նա հավելել է, որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից է, այդ կարգավիճակը չի փոխվի, համապատասխանաբար էլ` չպետք է փոփոխություններ սպասել նաեւ Հայոց ցեղասպանության հարցում: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն  ապրիլի 10-ին ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ