News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը էթիկայի հանձնաժողովին հանձնարարել է քննարկել Ժիրինովսկու կողմից լրագրողներին վիրավորելու միջադեպը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Անդրեեւը:

«Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հանձնարարությամբ հանձնաժողովը կքննարկի ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մասնակցությամբ միջադեպը: Կարծում եմ, որ հանձնաժողովը բացատրություններ կպահանջի Վլադիմիր Վոլֆովիչից, եւ նա իր տեսակետը կարող է ներկայացնել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր», - տեղեկացրել է խորհրդարանականը: Ըստ նրա` ենթադրվում է, որ նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ: 

Խորհրդարանական լրագրողները Պետդումայի խոսնակին ուղղված հավաքական դիմում են ստորագրել` խնդրելով գնահատական տալ ՌԼԴԿ-ի առաջնորդի պահվածքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ