News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցին հարակից «Սիրո արահետ» այգու նստարաններից մեկի տակ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է «Վալտեր» տիպի օդամղիչ ատրճանակ, 2 նռնակ` պայթուցիչներով, 12,7 մմ տրամաչափի 7 եւ 5,45 մմ տրամաչափի 240 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Տպել
Ամենաշատ