News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի Արեւմտյան Հոլիվուդի քաղաքային խորհուրդն իր նիստում  ամենամյա բանաձեւ է ընդունել ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշելու մասին, գրում է «Asbarez»-ը: Ապրիլի 24-ին  Արեւմտյան Հոլիվուդի պետհաստատությունների դրոշները կիսով չափ խոնարհված կլինեն:

Արեւմտյան Հոլիվուդ քաղաքի` արդեն ութ տարի  ընդունվող ամենամյա բանաձեւը նպատակ ունի բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածությունը:  Քաղաքային խորհուրդը որոշել է հիշել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ դատապարտել զանգվածային վայրագությունները եւ մարդու իրավունքների խախտումները հայերի եւ ցեղասպանության եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների զոհ դարձած մյուս մարդկանց նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ