News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի` ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյանին տալու վերաբերյալ:

Նշենք, որ դադարեցվել են Հովիկ Աբրահամյանի լիազորությունները՝ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ավելի վաղ Լեռնիկ Ալեքսանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ մանդատից հրաժարվելու դիմում չի գրելու եւ, ըստ երեւույթին, պատգամավոր կդառնա:

Լեռնիկ Ալեքսանյանը պատգամավոր է եղել 1998-ից 2012 թվականները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ