News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Դեսպանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հայտնել, որ պատրաստ է սերտորեն փոխգործակցել տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեծապես կարեւորում է Հայաստանի բարեկամ Չինաստանի հետ հետագա հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Այդ առումով, զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը Թիան Չանչունը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Բարձր եմ գնահատում այն, որ Դուք երկար ժամանակ ջանք եք գործադրել հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում, ներդրել՝ կարեւոր ավանդ երկկողմ համագործակցության առաջընթացի համար: Չինական կողմը կարեւոր նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերություններին: Ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանք գործադրել, որպեսզի կայուն կերպով ամրապնդվի փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ