News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերները նվազելու մասին մտահոգություններն արդարացել են: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Հայաստանի բանկերի միջոցով ստացվող «ռուսական» տարսֆերների ծավալն աճել էր 23,4 տոկոսով: Սահայն հաջորդ ամիս՝ փետրվարին, Ռուսաստանից ստացվող տրանսֆերները կրճատվել են, տարեկան կտրվածքով 1,7 մլն դոլարով կամ 2 տոկոսով:

Այդ նվազումն այնքան էլ մեծ չէ, հաշվի առնելով ընդհանուր գումարը, սակայն նշանակալի է:

Առայժմ դժվար է հստակ առանձնացնել այն գործոնները, որոնք նպաստում են «ռուսական» փոխանցումների հոսքի կրճատմանը: Սակայն միանշանակ պարզ է, որ անդրադարձել է ռուսական ռուբլու կտրուկ թուլացումը ամերիկյան դոլարի համեմատ: Նշենք, որ փետրվարին Ռուսաստանում տարվա կտրվածքով դոլարն ապրապնդվել էր 3,2 ռուբլով կամ 10,6 տոկոսով: Սա միջին ամսական ցուցանիշներ են:

Ռուսաստանում մեր աշխատանքային այն միգրանտների համար, որոնք գումար են հայրենիք փոխանցել ամսվա վերջին օրերին, փոխարժեքի համահարաբերակցությունը շատ ավելի վատ էր: Այսպես, փետրվարի 28-ի դրությամբ ռուսական ռուբլին զիջեց դոլարին տարվա կտրվածքով 17,3 տոկոսով:

Նշենք, որ Ռուսաստանում դոլարի փոխարժեքի  փոփոպություններից դրամական փոխանցումների հարաբերական վնասը փետրվարին կազմել է մոտ 8,9 մլն դոլար: Նշված տեղաշարժերի հետեւաքով այդ երկրում փետրվարյան փոխանցումների ընդհանուր ծավալը կրճատվեց 3,3 տոկոսային կետով(մինչեւ 79.0 տոկոս):

Ընդհանուր առմամբ՝ ֆիզիկական անձանցից բանկային համակարգի միջոցով ստացվող ոչ առեւտրային բնույթի տրանսֆերների գումարը փետրվարին կազմել է 105,5 մլն դոլար, որը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 2,1 մլն դոլարով կամ 2,1 տոկոսով:

Դրան շատ բարելով նպաստել է տրանսֆերների զգալի աճը ԱՄԷ-ից (1,4 մլն դոլարով): Նշենք, որ վերը նշված 2,1 տոկոսանոց աճից 1,3 տոկոսը բաժին է ընկել հենց այդ երկրից ստացվող տրանսֆերներին: Միաժամանակ, Ռուսաստանից տրանսֆերների կրճատումը հանգեցրել է ընդհանուր ցուցանիշի նվազեցման 1,7 տոկոսով:

Մեզ համար, բնականաբար, առաջնային նշանակություն ունի մեր հյուսիսային հարեւանը, որտեղից տրանսֆերների առյուծի բաժինն է ստացվում: Ռուսաստանի տնտեսության, միաժամանակ էլ` համաշխարհային արժույթների նկատմամբ ռուբլու փոխարժեքի վերբերյալ կանխատեսումներն օրեցօր փոխվում են` կախված արտաքին քաղաքական ճակատից ստացված նորություններից: Բայց գնահատականների ընդհանրությունն այն է, որ դրանք բավականին հոռետեսական են:

Նույնիսկ պետական գերատեսչությունները, ինչպես օրինակ` էկոնոմիկայի նախարարությունը եւ Ռուսաստանի Բանկը, ներկայումս չեն համարձակվում ընթացիկ տարվա համար դրական կանխատեսումներ անել: Մասնավորապես` երկրի համախառն ներքին արդյունքի աճը նրանց կողմից զրոյականից մինչեւ առավելագույնը, այն էլ` ամենալավատեսական սցենարով, 1,1 տոկոս է գնահատվում: Միգուցե պաշտոնյաներն այդ կերպ փորձում են վերապահովագրել իրենց, բայց շատ հնարավոր է` հենց դա է իրադրության ճիշտ գնահատակը: Համենայն դեպս, շատ բաներ արտաքին քաղաքական գործոններ են պայմանավորված, որոնց բնույթը շատ դժվար է կանխագուշակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ