News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Կոտայքի Աբովյանի բաժին ապրիլի 14-ին, ժամը 18.05-ին հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ՝  որովայնի շրջանում կտրած ծակած վերք, կլինիկական մահ ախտորոշմամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:  Երիտասարդը հիվանդանոցում մահացել էր՝ գիտակցության չգալով: Ոստիկանները պարզել էին, որ մահացողը Վաղինակ Սիմոնյանն է՝ անասնաբուծական ֆերմայի աշխատակից, ով մահացել է ֆերմայի մեկ այլ աշխատակցի հետ վիճաբանության հետեւանքով:

Վիճաբանության պատճառը մեկ տուփ ծխախոտն էր: Երիտասարդին դանակարգողն էլ Նոր Հաճնի բնակիչ Միշա Սարգսյանն է, ով այժմ կալանավորված է: «Մոտեցավ, դոշիս խփեց ու տենց սկսեց կռիվը, դանակը ջեբիցս հանեցի, խփեցի փորին»,-պատմել է մեղադրյալը:

Տպել
Ամենաշատ