News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օրերս Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը հայ սպային վայել օրինակելի արարքի եւ ազնվության համար պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Սամվել Աբրահամյանը  մարտի 7-ին ՀՀ ոստիկանության շենքի հարեւանությամբ փողոցում գտել է ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական, անցագիր, բանկային քարտեր եւ 220.000 ՀՀ դրամ: Անձնական նախաձեռնությամբ պարզելով դրամապանակի տիրոջ կոնտակտային տվյալները, Սամվել Աբրահամյանը կապ է հաստատել նրա հետ եւ վերադարձրել ամբողջ գտածոն:

ՊՆ-ն նշում է, թե, անշուշտ, պահեստազորի մայոր Սամվել Արտեմի Աբրահամյանը արժանի է բարձր  գնահատանքի եւ նրա արարքը խոսում  է առհասարակ հայ սպային հարիր օրինակելի  վարքագծի եւ մարդկային բարձր որակների մասին:

Տպել
Ամենաշատ