News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում քրիստոնեական ծեսի մասնակիցներով նավ է շրջվել, որի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, եւս 30-ը համարվում են անհետ կորած, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել մի քանի տասնյակ մարդու, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Նավում եղել է 70 ուղեւոր:

Ողբերգությունը կատարվել է  Ինդոնեզիայի արեւելքում` Արեւմտյան Թիմոր նահանգում: Դա Ինդոնեզիայի միակ նահանգն է, որտեղ քրիստոնյաները մեծամասնություն են, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Նավի ուղեւորները կաթոլիկներ են եղել եւ մասնակցում էին կրոնական ծեսին, որը տեղի է ունենում Զատկի նախօրեին` Չարչարանքների ուրբաթ օրը: Արարողության ժամանակ հավատացյալներն ուղեկցել են Հիսուս Քրիստոսի եւ Կույս Մարիամի արձանները, որոնք նավով մի կղզուց մյուսն էին տեղափոխում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ