News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնարավոր է Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այսօր՝ ապրիլի 18ժ-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն են արել էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ու նրա առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, հաղորդում է «Ազատությունը»:

Ավանեսյանը հայտարարել է, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրումը, և որ երեկ իր մեղքով է սխալ տեղեկություն տարածվել:

Նրա խոսքով՝ ապրիլի 25-ին կկայանա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպումը, որը կամփոփի բանակցությունների ընթացքը և արդյունքները կներկայացնի ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների գագաթնաժողովին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Սպասվում է, որ այդ նիստին կմասնակցի նաև Հայաստանի նախագահը:

«Եվ այդ նիստի ընթացքում էլ որոշում կկայացվի, թե ուր է հասել Հայաստանի Հանրապետությունը ճանապարհային քարտեզով, որոշում կկայացվի, թե ինչպիսի պայմանագիր պետք է նախապատրաստվի, և հնարավոր է նաև [որոշում] ստորագրության ժամկետների վերաբերյալ»,- ասել է նախարարը։

Կարինե Մինասյանի խոսքով՝ հնարավոր է, որ Մաքսային միության անդամ երեք երկրները մայիսի վերջին ստորագրեն Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, և Հայաստանը միանգամից ստորագրի հենց այդ փաստաթուղթը։

«Դա կախված է նրանից՝ երբ կֆիքսվի, թե այդ պայմանագիրը ուժի մեջ մտնի, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ մենք չհայտնվենք վաակումի մեջ։ Այնպես չլինի, որ մենք միանանք Մաքսային միությանը՝ Եվրասիական տնտեսական տարածքին, իսկ երբ գա այն պահը, երբ մենք արդեն պրակտիկորեն պետք է միացած լինենք, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ուժի մեջ մտնի։ Նախարարը ասաց, որ դա կքննարկվի ապրիլի 29-ին Մինսկում և որոշում կկայացվի, թե մենք որ ճանապարհով ենք գնում։ Սա ավելի շատ իրավաբանական, տեխնիկական հարց է, մենք այսօր պատրաստվում ենք բոլոր ուղղություններով, որ ցանկացած պահին տեխնիկական մակարդակով պատրաստ լինենք»,- ասաց Մինասյանը։

Քանի որ Վահրամ Ավանեսյանը նշել է՝ Մինսկում հնարավոր է նաև որոշվի, թե երբ է Հայաստանը ստորագրելու փաստաթուղթը, և փաստորեն, այս պահին հաստատապես հայտնի չէ ստորագրման ամսաթիվը, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին խնդրեցինք ներկայացնել իր անձնական ենթադրությունը, թե, այնուամենայնիվ, ե՞րբ կարող է դա տեղի ունենալ:

«Նախնական կարող եմ ասել, բայց այս անգամ թույլ տվեք ամսաթվերը չասել, ամիսները ասել։ Խոսքը մայիսի վերջին, հունիս ամիսների մասին է»,- պատասխանել է նախարարը։

Առավել մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ