News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսում մահապատիժ է իրականացվել Պավել Սելյունի նկատմամբ, ով մեղավոր է ճանաչվել առանձնակի դաժանությամբ երկու մարդու սպանության մեջ: Այս մասին հաղորդում է «Վյասնա» իրավապաշտպան կենտրոնը:

«Այսօր Սելյունի մայրը փաստաբանից տեղեկացել է, որ դատավճիռը իրագործվել է: Փաստաբանն այցելել է իր պաշտպանյալին, սակայն այնտեղ նրան ասել են, որ իր պաշտպանյալի դատավճիռը կյանքի է կոչվել: Պարզ լեզվով դա նշանակում է, որ քնդակահարել են»,-ասված է հաղորդագրության մեջ, որը ներկայացնում է Gazeta.ru-ն:

2013-ի հունիսի 12-ին Գրոդնենի մարզային դատարանը Պավել Սելյունին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 4 հոդվածներով՝ առանձնակի դաժանությամբ երկու մարդու սպանություն, գողություն, ոտնձգություն դիակի նկատմամբ, անձնական իրերի առեւանգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ