News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երջանկությունը մարդկանց օգնություն ցուցաբերելու մեջ է կայանում: Այսպիսի եզրահանգման են եկել Ստենդֆորդի համալսարանի հետազոտողները: Ընդ որում, տվյալ անձնավորությունը պետք է իր առաջ մյուսներին օգնելու հետ կապված միանգամայն կոնկրետ խնդիրներ դնի: Դրանց հաղթահարումն է, որ թույլ է տալիս կյանքից բավարարվածության զգացումն ավելացնել: Երջանիկ կյանքի` առանց հստակ ձեւակերպված կողմնորոշիչների աբստրակտ հետապնդումն, ընդհակառակը, մարդկանց դժբախտ է դարձնում, տեղեկացնում է eurosmi-ն:

Գիտնականներն ապացուցել են, որ «անհատույց տալու» պատրաստակամությունը էականորեն բարձրացնում է մարդու ինքնագնահատականը եւ ավելի հաճելի դարձնում նրա` կյանքից ստացած զգացողությունները: Բայց առաջադրված նպատակները պետք է հստակ լինեն եւ իրականության հետ համատեղելի: Օրինակ` օրական 10-15 մարդու դեմքին ժպիտ բերելու ձեւակերպումն ավելի ճիշտ է, քան նրանց տրամադրությունը բարձրացնելու աբստրակտ խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ