News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 19։00-ին Կորյուն փողոցից ոստիկանների ուղեկցությամբ երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահից պահանջելու կատարել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները եւ հետեւել, որպեսզի կառավարությունը ենթարկվի ՍԴ ապրիլի 2-ի որոշմանը, որով հակասահամանդրական էր ճանաչվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճահարույց դրույթների մի մասը՝  չեղյալ հայտարարելով դրանք։

Նշենք, որ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության այլ խմբեր էլ այս դեպի նախագահական են գնում քաղաքի այլ հատվածներից։ Հավաքը Բաղրամյան 26-ում նախատեսված է 19։30-ին։ Կազմակերպիչներն առայժմ չեն հրապարակում իրենց անելիքները։ Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին նրանք խոստացել էին, որ այսօր անակնկալներ են լինելու։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Բաղրամյան 26-ում արդեն հավաքվում են «ԴԵՄ ԵՄ»-ի անդամներն ու կողմնակիցները։ Հավաքի մասնակիցներից ավելի շուտ նախագահականի մոտ են գնացել ոստիկանները, որոնք պատ են կազմել դիմացի մայթին։

Ակտիվիստներն իրենց հետ բերել են մեծ պաստառ, որի վրա գրված է. «Պարոն նախագահ, դուք եք երաշխավորը, որ չտրորեն Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը»։

«ԴԵՄ ԵՄ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքի տարբեր կետերից երթերով նախագահական գալու նպատակը ցույց տալն է, որ պարտադիր կոըտակայինի դեմ պայքարողները կարող են ինքնակազմակերպվել եւ միավորվել մեկ կետում։ Նրա խոսքով՝ տարբեր ուղղություններով դեպի Բաղրամյան 26 շարժվող իրենց խմբերին միանում են նաեւ պատահական անցորդներ։

Քիչ առաջ նա հայտարարեց, որ մոտ 500 մարդ այս պահին Բաղրամյանով շարժվում է դեպի նախագահական։ Նա հավաքվածներին կոչ արեց սադրանքների չենթարկվել, զսպվածություն ցուցաբերել՝ հիշելով, որ հավաքը խաղաղ բնույթ է կրում։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Բաղրամյան փողոցում մեծ թվով ոստիկանական մեքենաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ