News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացվածի համաձայն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բյուզադի փողոցի բնակտարածքների բնակիչներին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանն անհատական կարգով լսել է բոլոր բնակիչների խնդիրները: Այնուհետեւ հանդիպմանը ներկա կառուցապատող ընկերության ներկայացուցիչը պարզաբանումներ է ներկայացրել հնչեցված հարցերի կապակցությամբ:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն եւ սահմանված ժամանակահատվածում լուծել բնակիչների խնդիրները, միաժամանակ ընդգծելով, որ չպետք է մնա որեւէ չլուծված հարց:   Վարչապետը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:

Տպել
Ամենաշատ