Ինտերնետը միայնակ թոշակառուներին փրկում է դեպրեսիայից: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները հետազոտության արդյունքում, որին մսնակցել է 22 հազար թոշակառու, հաղորդում է Gazeta.ru-ն:
Գիտնականների խոսքով՝ թոշակառուներից նրանք, որոնք օգտվել են համացանցից, ավելի քիչ են տառապել դեպրեսիայից: Այս օրինաչափությունը բնորոշ է միայնակ տարեցներին, ոչ թե նրանց, որոնք ապրում են ընտանիքներում կամ ծերանոցներում: