News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրո խոստովանություն եւ ամուսնության առաջարկություն անելը սիրահարների կյանքի ամենավառ պահերից մեկն են: Բացառություն չի եղել նաեւ շոտլանդացի զույգի համար, որոնց համար նման առաջարկությունը վերածվել է երեքժամյա փորձության:

Բանն այն է, որ երբ 31-ամյա Շարիֆ Հադինը փորձել է իր ընկերուհի Ստեֆանի Ջեքսոնին ամուսնության առաջարկություն անել, նա այնքան է հուզվել, որ ամուսնական մատանին ձեռքից ընկել է պղտոր լիճը: Դրանից հետո, փոխանակ լսելու աղջկա պատասխանը, տղան նետվել է լիճը՝ ադամանադակուռ մատանու հետեւից: Նրան է հետեւել նաեւ աղջիկը, որոնք ստիպված են եղել 3 ժամ շարունակ սուզվել պղտոր լիճը:

Անհավատալի է, բայց սիրահար զույգին հաջողվել է գտնել մատանին: Այդ ընթացքում զույգը ձկնորսության համար նախատեսված ռետինե երկարաճիտ կոշիկներ եւ ցանց են գնել, գրում է Mail Online-ը:

Աղջիկը խոստովանել է, որ ինքն անգամ չի հասցրել տեսնել մատանին: Մատանին փնտրելու ընթացքում լճի մոտ մեծ բազմություն է հավաքվել, որը զույգի հետ ուրախացել է, երբ մատանին ի վերջո գտնվել է, հաղորդում է FedPost.ru-ն:

«Ես չէի կարողանում հավատալ, որ Շարիֆը կեղտի միջից հանեց մատանին: Ես կարծում եմ, որ դա հրաշք էր: Ես երբեք դա չեմ մոռանա: Այս ամենը ֆիլմի սցենար էր հիշեցնում»,-խոստովանել է Ստեֆանին՝ հավելելով, որ շատ ուրախ է, որ ամեն բան բարեհաջող ավարտ ունեցավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ