News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանն, այսօր՝ ապրիլի 18-ին, հանդիպել է  Վարորդների իրավունքների պաշտպանության  «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանին, Սպառողների միության  նախագահ Արմեն Պողոսյանին, ՀՀ տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանին, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնող մի շարք տնտեսվարողների:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանին ներկայացված հիմնական մտահոգություններն առնչվում էին  մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղեւորափոխադրումների ոլորտում առկա կարգավորում պահանջող խնդիրներին:

Տաքսի ծառայությունների ոլորտի ներկայացուցիչներին առանձնապես հետաքրքրում էր այդ ոլորտում առկա խնդիրների օրենսդրական կարգավորման ընթացքը:

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ նախարարությունը եւս մտահոգ է այդ խնդիրներով, որոնք կարգավորելու նպատակով էլ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել համապատասխան օրենսդրական փաթեթ, որն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Նոր օրենքով նախատեսվում է ավելի պարզեցնել ու հստակեցնել լիցենզավորման ընթացակարգերը, տաքսիների ու կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար հանել դեղին համարանիշների պահանջը` այն փոխարինելով ինքնակպչուն ներդիրներով: Օրենքը նպատակ ունի բարեփոխել նաեւ մատուցվող ծառայությունների որակը:

Ներկայացված բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալուց հետո Գագիկ Բեգլարյանն ընդգծեց  բարեփոխումները շարունակական դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարարության ու շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովն, այսօր արդեն ձեռնարկվող քայլերին զուգահեռ,  ամենօրյա ուշադրության կենտրոնում կպահի տաքսու վարորդներին եւ սպառողներին հուզող խնդիրները, միջոցներ կձեռնարկի դրանց շուտափույթ եւ հիմնավոր լուծման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ