News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության հարցն անհրաժեշտ է տեղափոխել իրավական դաշտ: Նման դիրքորոշում ապրիլի 18-ին կայացած մամուլի ասուլիս ժամանակ հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ողբերգական իրադարձությունների 99-ամյա տարելիցի նախօրեին:

«Հայոց ցեղասպանությունը պատմական իմաստով վաղուց ճանաչված փաստ է: Այժմ հայկական կողմը պետք է համապատասխան աշխատանքներ տանի կատարված հանցագործություններն իրավականորեն ամրագրելու համար»,- պարզաբանել է արեւելագետը:

Սաֆրաստյանն առաջարկում է հատուկ հանձնաժողով ստեղծել, որում կընդգրկվեն իրավաբաններ, պատմաբաններ ու քաղաքագետներ: Վերջիններիս մասնակցությունը շատ կարեւոր է, քանի որ հենց նրանք պետք է որոշեն հայկական հարցի առաջ քաշման համար առավել բարենպաստ պահը:

Սակայն Երեւանում բարդություններն անխուսափելի են: Մասնավորապես ՄԱԿ-ի 1948թ.-ի կոնվենցիայում  չկա հստակ հասկացողություն պետության պատասխանատվության վերաբերյալ: Փաստաթղթի համաձայն՝ ցեղասպանության իրագործման հիմնական պատասխանատվությունն անհատների վրա է: Այս դեպքում նրանք արդեն ողջ չեն:

Հաջորդ բարդությունն այն է, թե իրավական տեսակետից  ժամանակակից Թուրքիան որքանով կարող է պատասխանել հանցագործության համար, որը թույլ է տվել մեկ այլ պետություն՝ Օսմանյան կայսրությունը:

Եւ վերջապես, ընդգծել է արեւելագետը, կոնվենցիան ընդունվել է 1948թ.-ին, այն ժամանակ, երբ ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել 1915թ.-ին:

«Սակայն, ինչպես արդեն նշել են աշխարհահռչակ խոշոր գիտնականներ Ուիլիամ Շաբասն ու Ալֆրեդ Մ. Դե Զայասը, եթե ցեղասպանությունը դիտարկենք որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ապա այն վաղեմության ժամկետ չունի՝ համաձայն ռազմական հանցոգործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում վաղեմության ժամկետի անընդունլիության մասին 1968թ.-ի կոնվենցիայի: Հետեւաբար, մինչեւ 1948թ.-ը հանցագործություն կատարած ցանկացած պետություն կարող է ենթարկվել պատասխանատվության՝ տվյալ դեպքում Թուրքիան»,- եզրափակել է Ռուբեն Սաֆրաստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ