News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ապրիլի 18-ին հանդիպեց ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի՝ Հայաստանի պատասխանատու Շտեֆեն Էրգելսմայի եւ Հարավային Կովկասի երկրների՝ կապի ոլորտի պատասխանատու Ուիլյամ Լահյուի հետ եւ նրանց հետ քննարկել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կորյուն Նահապետյանը, կարեւորելով ՆԱՏՕ-ի եւ նրա Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը, նշեց, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը իրականացվել է բավական արդյունավետ եւ կարեւոր դեր խաղացել ՀՀ պաշտպանական բարեփոխումների, մասնավորապես զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության ու ոլորտի թափանցիկության ապահովման գործում: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այդ համագործակցությունը շարունական կլինի, եւ խորհրդարանի ու իր ղեկավարած հանձնաժողովի դերակատարումը այդ ծրագրերի իրականացման գործում՝ առավել նշանակալից: Նա կարեւորեց միջազգային խաղաղապահ առաքելությանը ՀՀ զինված ուժերի ներգրավվածությունն ու ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքներին հայ խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը:

Կորյուն Նահապետյանը անդրադարձավ նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշմանը՝ այն գնահատելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից բխող կարեւոր քայլ:

ՆԱՏՕ-ի տարածաշրջանային պատասխանատուները բարձր գնահատեցին Հայաստանի ներդրած ջանքերը համատեղ ծրագրերը հաջողությամբ իրականացնելու գործում եւ գոհունակություն հայտնեցին այն շարունակական դարձնելու պատրաստակամության համար:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ աշխարհաքաղաքական նոր իրողություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Տպել
Ամենաշատ