News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ալժիրի գործող 77-ամյա նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքան հաղթել է երկրի նախագահական ընտրություններում: Արժիրի ՆԳՆ պաշտոնական տվյալների համաձայն՝ նա հավաքել է ընտրողների 81,5 տոկոսի ձայները: Հաղթանակի շնորհիվ Բութեֆլիքը չորրորդ անգամն անընդմեջ 5 տարի ժամկետով կզբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ալժիրի գործող նախագահն Աֆրիկայի եւ արաբական աշխարհի առավել փորձառու քաղաքական գործիչներից մեկն է հանդիսանում: Իր կարիերան նա սկսել է դեռ 1960-ական թվականներին: Արդեն 26 տարեկան հասակում նա Ալժիլի ներքին գործերի նախարարն էր, այդ պաշտոնտ զբաղեցրել է 15 տարի: 1999թ-ին Բութեֆլիքան դարձավ հանրապետության նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ