News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախարարների կաբինետը պատրաստ է սահմանադրական համապարփակ բարեփոխում անցկացնել: Այդ մասին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ միասին հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է ՈւՆՆ-ն:

«Ուկրաինական կառավարությունը պատրաստ է սահմանադրական համապարփակ բարեփոխում անցկացնել, որը կամրագրի մարզերի լիազորությունները, որի համաձայն կչեզոքացվեն մարզային ու շրջանային պետական վարչակազմերը: Մարդիկ  կընտրեն համապատասխան խորհուրդներ եւ գործադիր կոմիտեներ»,- ընդգծել է Ա. Յացենյուկը:

Նրա խոսքով՝ կառավարությունը կամրագրի ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակն ու այդ լեզվի պաշպանությունը: «Մենք հատուկ կարգավիճակ կսահմանենք ցանկացած օտար լեզվի համար տվյալ տարածքային համայնքին տարածքում: Մեր ցանկությունը պայմանավորվախ է նրանով, որպեսզի Ուկրաինայում համաձայնություն լինի: Այն բանի համար, որպեսզի տարածքային համայնքներն ունենան համապատասխան ռեսուրսներ, կառավարությունը պատրաստ է փոխել բյուջետային եւ հարկային օրենսդրությունները, եւ յուրաքանչյուր ուկրաինական տարածք ունենա համապատասխան ֆինանսական եւ տնտեսական ռեսուրսներ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ